Քայլել թե՞ զարգացնել
АналитикаՀայաստանի տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ են լուրջ և համարձակ, քաղաքական կամք պահանջող քայլեր: Անհրաժեշտ է տնտեսությունը քաղաքական համակարգի ածանցյալի դերից ազատել և դարձնել առանձին համակարգ, որը կարող է ինքնուրույն զարգանալ ու կայանալ` ի վերջո նպաստելով նաև նույն քաղաքական համակարգի առողջացմանը:
2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 տոկոս: ԱՎԾ հրապարակումներից պարզ է դառնում, որ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0.2 տոկոսով, մինչդեռ հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել էր 11.1 տոկոս: Նախորդ տարվա բյուջում ամրագրված էր 7,5 տոկոս տնտեսական աճ, իսկ 219-ի ՀՀ թիվ մեկ ֆինանսական փաստաթղթում մենք տեսնում ենք 4,9 տոկոս տնտեսական աճի ակնկալիք:
Վարչապետ Փաշինյանը, դեռևս պատգամավոր եղած ժամանակ քանիցս արհամարական տոնով և հեգնանքով է խոսացել «նկարված տնտեսական ցուցանիշների» ու «տնտեսության արհեստական աճ» արձանագրելու փաստերի մասին, բազմաթիվ անգամներ հայտարարել որ իրականում նման բան գոյություն չունի, սակայն երբ նա դարձավ վարչապետ, շատերի համար զարմանալիորեն ԱՎԾ պետին, ով, ըստ նրա, եղել էր այդ նշված «նկարչությունների» հեղինակը, վերանշանակեց նույն պաշտոնին: Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ Փաշինյանին պետք էր նկարիչ Մնացականյանը, որպեսզի հետագայում ինքը նույնպես օգտվի նրա այդ «նկարչության» տաղանդից, կամ ուղղակի նա համոզվել է, որ նախկինում արձանագրված թվերը ճիշտ են եղել:
Երկրների տնտեսական վիճակի համեմատության համար օգտագործվում է ՀՆԱ-ն, իսկ կյանքի որակի գնահատման համար գերկարևոր է աշխատավարձի չափը արտահայտված դոլարով, այսինքն ստանդարտացված՝ ըստ միջազգային գնողունակության։
Հայաստանը դատարկվում է և երկիրն էլ ծանրագույն ճգնաժամի մեջ է, ոչ միայն աշխատատեղ չլինելու, մրցակից արտադրություններ չլինելու, հումքի խորը վերամշակմամբ ժամանակից արտադրանք չտալու ու հեռանկարի բացակայության, այլև առաջին հերթին գերցածր աշխատավարձերի պատճառով։ Աշխատավարձեի ֆակտորն ամենահիմնարար սկզբունք-պահանջն է՝ որ հայաստանյան աշխատողը ոչ թե ամսական 60 000 դրամ ստանա, այլ միջազգայինին համապատասխան։
ՀՀ արտահանումը արդեն երկար տարիներ չի կարողանում զգալի թռիչք արձանագրել ու էական դեր ստանձնել տնտեսության զարգացման գործում: Անհրաժեշտ է ստեղծել արտահանման աջակցության պետական համակարգ, ինչպես նաև ՀՀ արտահանման հնարավոր շուկաները դարձնել առավել բազմազան:
Ինչո՞վ է ներկայիս կառավարության ընտրած ճանապարհը տարբերվում նախկինի ճանապարհից (եթե իհարկե կա էական տարբերություն)։ Դատելով վարչապետի և կառավարության մյուս անդամների խոսքերից՝ հիմնական տարբերությունն այն է, որ այժմ կա իսկական պայքար կոռուպցիայի և ստվերի դեմ, դատարանների վրա ճնշում չկա, և շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Սակայն կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։ Իսկ տնտեսական քաղաքականությունն այն է, երբ կառավարությունը գործում է՝ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ իր առջև ունենալով քայլերի հստակ հաջորդականություն ու կոնկրետ նպատակներ։
Հարկ է փաստել, որ «թավշյա գործընթացների» պիկին գործող վարչապետը անընդհատ շեփորահարում էր թոշակների ու աշխատավարձերի բարձրացումների մասին, սակայն ունենք մի վիճակ, որ բյուջում առկա է պակասուրդ՝ այն ուղղակի ըստ անհրաժեշտի չի հավաքագրվել: Բոլորս ենք հիշում, երբ այս կառավարությունը դեմ էր, որպեսզի ՀՀ-նվարկեր վերցներ և դրանք ծախսվեին բյուջեի աջակցության վրա, սակայն հիմա տեսնում ենք հակառակը: Այսօր նորից 50 մլն վարկային համաձայնագիր վավերացվեց, որով բաժանվելու են թոշակ, նպաստ և աշխատավարձ: Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է, չկա կառավարության կողմից նշվող ստվերի դեմ պայքարը: Կառավարության քաղաքականությունը արդեն պետք է տար տնտեսական էֆեկտ, և այդ էֆեկտը պետք է լիներ մի քանի անգամ բարձր, քան տվյալ 50 մլն-ը:
Ստացվում է այնպես, որ կառավարության ղեկավարի և անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելն ու միտինգներ անելը, քան տնտեսությունը զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելը։