Արմեն Սարգսյանը հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց համախմբվել հանուն հայրենիքի շենացման
ОбществоՀայաստանի Հանրապետության նախագահ ԱրմենՍարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնիընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ ևկարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը։ Նախագահի ուղերձը հնչեց հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ։
Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆդոլար, որի միջոցով շատ ծրագրեր են իրականացվել թե’ Հայաստանում, թե’ Արցախում։ «Մերհարյուր հազարավոր հայրենակիցներ այս բոլոր տարիների ընթացքում իրենց աջակցությունը, ներդրումն ու լուման են բերել հիմնադրամի աշխատանքներին։ Ժամանակն է վերանայել, վերագնահատել այն, ինչ արվել է մինչ օրս և մտածել ապագայի մասին»,- ասաց նախագահԱրմեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ 20-րդ դարի վերջում ստեղծված հիմնադրամը կարիք ունի վերագնահատել իրանցած ճանապարհն ու նոր մոտեցումներ որդեգրել։
«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում էՀայաստանին ու Արցախին, օգնում է այս կամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնաազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ հիմնադրամը վերսկսի գործունեությունը ոչ միայնԱրցախում ու Հայաստանում, այլև կամաց-կամաց գործունեություն ծավալի նաև Սփյուռքում»,- ասաց նախագահը։
Նա նշեց, որ եկել է ժամանակը, որ ողջ հայ ժողովուրդը միավորվի իր գործունեության բոլորոլորտներում՝ կրթական, մշակութային, գործարար կամ քաղաքական։ «Ժամանակն է, որհանդես գանք աշխարհի առջև որպես միասնական և հզոր պետություն։ Փոքր պետություն, բայցհզոր պետություն։ Մենք փորք պետություն ենք, բայց համաշխարհային ազգ և մեր ողջ ազգիներուժը ներդնելով կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։Կոչ եմ անում միավորվել, համախմբվել հայրենիքի, Արցախի, հայության վեհ գաղափարի շուրջը և ձեր կարևոր ներդրումըբերել մեր հայրենիքի շենացմանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը։
Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:
Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը: