Բելառուսը հրապարակել է Բաքվին վաճառած զենքի և ռազմական տեխնիկայի ցանկը
Международные новостиՊարբերականի տվյալներով՝ 10-ամյա համագործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:
Ադրբեջանին մատակարարված ռազմական տեխնիկայի թվում նշվում է Т-72 մոդելի ավելի քան 150 տանկ, 12 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում, 120 Д-30 հաուբից, Սու-25 մակնիշի 12 ինքնաթիռ, Бук-МБ զենիթահրթիռային համակարգերի 2 գումարտակ, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն:
Ինչպես նշում է բելառուսական աղբյուրը, սա դեռ զենքերի ողջ կազմը չէ, որը Բելառուսը մատակարարում է Ադրբեջանին: Երկիրը նաև անհայտ քանակությամբ «Սկիֆ» հակատանկային համալիրներ է մատակարարել, բացի այդ Ադրբեջանի համար համաձայնեցրել է МАЗ 6317 և МАЗ 5317 ռազմական նշանակության բելառուսական մեքենաների հավաքումը:
Այնուամենայնիվ աղբյուրը նկատում է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև պայմանագրերի ծավալները, գործարքների արժեքներն ու մատակարարվող զենքերի տեսակները հաճախ գաղտնի են պահվում: