Սարի. Հույս ունեմ՝ Ազարը կերկարաձգի պայմանագիրը
Спорт«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հույս է հայտնել, որ կիսապաշտպան Էդեն Ազարը կերկարաձգի լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը.
«Չգիտեմ՝ ինչպես են ընթանում Ազարի պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունները, բայց ես կարծում եմ՝ մենք կարող ենք դրական ելք ակնկալել: Հույս ունեմ՝ Էդենը կերկարաձգի պայմանագիրը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:
Էդեն Ազարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 14 խաղում Ազարը խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: