ԱՊՀ էստրադային երգիչների համերգով եզրափակվեց «Գորիսը` ԱՊՀ 2018 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագիրը
ОбществоՌուսաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և ԱՊՀ այլ երկրներից Հայաստան ժամանած արտիստները Գորիսում կատարեցին երգեր մայրենի լեզվով: Նրանցից մի քանիսը, արժանանալով հայ ունկնդիրների բուռն ծափահարություններին, հնչեցրին նաև հայերեն երգեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումն անցկացվեց Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
«Մենք հրաժեշտ չենք տալիս մշակութային մայրաքաղաքին, որն այս տարվա ընթացքում մեծթվով արվեստագետների, մշակույթի գործիչների հավաքեց իր շուրջ: Գորիս համայնքի և, առհասարակ, Սյունիքի մարզի մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան լսել դասականերաժշտություն, վայելել ջազային հրավառություն, գնահատել տարբեր ժողովուրդներիթատերարվեստը, ձեռարվեստի գործերը, գուսանական ու ազգային երաժշտությունը, ֆիլմերը: Հուսով եմ՝ Գորիսում մշակութային շունչը կպահպանվի, և կյանքն ավելի ակտիվ կլինի, քաննախկինում»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր գործընկերներին, որոնք մեծ նպաստ են ունեցել «Գորիսը` ԱՊՀ 2018 թվականի մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի անցկացման գործում և շնորհակալագրեր հանձնեց նրանց:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ափսոսանքով ասաց, որ ներկա չի եղել ծրագրի բացման միջոցառումներին, բայց դրանց մասին հիացական արձագանքներ մինչ օրս լսում է: «Ծրագրի շրջանակում կազմակերպված ու անցկացված տարբեր նախաձեռնությունները, մշակութային ակտիվ ժամանցը նոր շունչ ու աշխուժություն են բերել ոչ միայն Գորիսին, այլևամբողջ Սյունիքին և մեր հանրապետությանը: Սա հիանալի առիթ և միջոց է առնչվելու այլմշակույթներին»,- շեշտեց նա և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին գորիսեցիներին անմոռանալի պահեր պարգևելու համար:
ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի գործադիրտնօրեն Անատոլի Իկսանովի խոսքով` ծրագրի գաղափարը ԱՊՀ երկրների միջև ստեղծագործական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելն է ինչպես արվեստի, այնպես էլ կրթության և գիտության բնագավառներում:
«Ցանկանում ենք, որ մեր ժողովուրդների պատմական մշակութային ավանդույթները ևժամանակակից արվեստը հասանելի դառնան բոլորին»,- ընդգծեց Իկսանովը և հավելեց, որ ծրագիրը հասնում է իր նպատակին:
Համերգային ծրագրից առաջ ցուցադրվեց «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշայկութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմը, այնուհետև անցկացվեց «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխությունը: Մրցանակներ տրվեցին հետազոտության, աջակցության և ընտանիքի ինստիտուտի զարգացման գործում մեծ դեր խաղացած երիտասարդ մասնագետների ԱՊՀ երկրներից:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի բացումն ազդարարվել էր հուլիսի 7-ին և 8-ին։
«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: Հայաստանի Հանրապետությունը դեռ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը, համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր: