Զիմբաբվեի նախկին նախագահ Մուգաբեն այլեւս չի կարող քայլել
Международные новостиԶիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն վերջին երկու ամիսներին բուժվում է Սինգապուրում եւ այլեւս չի կարող քայլել՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ընդ որում, ինչպես հայտնել է գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան, մյուս շաբաթ Մուգաբեն տուն կվերադառնա։
94-ամյա Մուգաբեն 1980 թվականին Բրիտանիայից Զիմբաբվեի անկախության հռչակումից հետո 40 տարի ղեկավարել է երկիրը, սակայն նա ստիպված էր հրաժարական տալ 2017թ․ նոյեմբերի ռազմական հեղաշրջումից հետո։