Միջազգային կոալիցիան ավիահարված է հասցրել Դեր Զորի բնակելի թաղամասի ուղղությամբ. մեկ ընտանիքից 14 մարդ է զոհվել
Международные новостиԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Էշ-Շաֆ բնակավայրի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը, ավիահարվածի հետևանքով առնվազն 14 խաղաղ բնակիչ է մահացել:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ բոլոր զոհվածները մեկ ընտանիքի անդամներ են եղել:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Դեր Զորի տարբեր գյուղերում և քաղաքներում մի շարք ավիահարվածներ են իրականացվել, որոնց հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել:
Նշենք, որ Հալեպում ահաբեկչական խմբավորումներն այսօր քիմիական հարձակում են իրականացրել, որի հետևանքով 107 մարդ շնչահեղձությամբ տեղափոխվել էր հիվանդանոց: