Bild. Կովաչին հեռացնելու դեպքում «Բավարիան» կդիտարկի Վենգերի տարբերակը
СпортՄոտակա ժամանակներս Մյունխենի «Բավարիան» կարող է թիմից հեռացնել Նիկո Կովաչին: Ինչպես հայտնում է Bild-ը, խորվաթ մասնագետը կարող է հեռացվել, եթե Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում թիմը պարտվի «Բենֆիկային»:
Նշվում է, որ մյունխենցիների ղեկավարությունը դիտարկում է Արսեն Վենգերին հրավիրելու տարբերակը, եթե Կովաչը լքի զբաղեցրած պաշտոնը:
Ֆրանսիացին առանց աշխատանքի է մնացել այս ամռանից, երբ 22 տարվա աշխատանքից հետո հեռացել էր «Արսենալից»:
Նախկինում հայտնի էր դարձել, որ Վենգերը հրաժարվել է գլխավորել «Միլանը» և «Ֆուլհեմը»:
Բունդեսլիգայի 12 տուրից հետո «Բավարիան» 5-րդ տեղում է: