Իսկոն մտածում է «Ռեալը» լքելու մասին
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Goal-ը:
Ֆուտբոլիստը գոհ չէ, որ Սանտիագո Սոլարիի` «Ռեալ» ժամանելուց հետո կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում: Եթե մինչև մրցաշրջանի ավարտը իսպանացին չկարողանա վերադառնալ թիմի հիմնական կազմ, ապա կսկսի իր համար նոր ակումբ փնտրել:
Հավելենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին: