Վաշինգթոնը մտադիր է դուրս գալ ՄՓՀՀ պայմանագրից եւ խորհրդակցում է դաշնակիցների հետ
Международные новостиՎաշինգթոնը տրամադրված է դուրս գալու Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից եւ խորհրդակցություններ է անցկացնում Հյուսիսատլանտյան դաշինքի իր դաշնակիցների հետ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը, փոխանցում է The Wall Street Journal պարբերականը:
«Մենք, ինչպես նախկինում, այդ ուղղությամբ ենք ընթանում»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ԱՄՆ վարչակազմը կոնկրետ երբ է մտադիր պայմանագրից դուրս գալ:
Քոութսը հայտնել է, որ այս շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը ինքը ԱՄՆ դաշնակիցներին կներկայացնի տեղեկություններ այն մասին, թե «Ռուսաստանի կողմից ինչպիսի սպառնալիքներ կան»: Քոութսի խոսքով՝ ԱՄՆ դաշնակից պետությունների հետ կքննարկի նաեւ, թե այդ ոլորտում ինչպիսի միջոցառումներ է հնարավոր համատեղ ձեռնարկել:
Քոութսը հերթական անգամ բարձրաձայնել է Վաշինգթոնի այն պնդումները, որ ՌԴ-ն իբր վերգետնյա բազավորման թեւավոր հրթիռ է արտադրում, որի հեռահարությունը անցնում է ՄՓՀՀ պայմանագրով հաստատված լիմիտը: «Ռուսաստանը խախտումն ընդունելու ցանկություն չի հայտնել, չենք խոսում պայմանգրին ամբողջությամբ եւ հավաստի հետեւելուն վերադառնալու մասին»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը
Հոդվածում նշվում է, որ Քոութսը հայտարարել է, թե պայմանագիրը պահպանելու հնարվորությունը մնում է, որի համար, նրա խոսքով, անհրաժեշտ է, որ ՌԴ-ում «այս կարգի մեջ մտնող բոլոր հրթիռները ոչնչացվեն, եւ հնարավոր լինի ստուգել»: