Վրաստանի նախագահի թեկնածուները քվեարկեցին ընտրությունների երկրորդ փուլում
Международные новостиՎրաստանի նախագահի թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գրիգոլ Վաշաձեն քվեարկել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում, որոնք ընթանում են նոյեմբերի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պաշտպանեցի ամենից եվրոպամետ թեկնածուին: Իմ ընտրությունը խաղաղ Վրաստանն Է, իմ ընտրությունը միասնական Վրաստանն Է, իմ ընտրությունը հանգիստ Վրաստանն Է, իմ ընտրությունը ժպտացող Վրաստանն Է»,-հայտարարել Է Զուրաբիշվիլիին լրագրողներին:
Նա քվեարկել Է երրորդ ընտրական տեղամասում, որը տեղավորված Է Թբիլիսիի թիվ 67 դպրոցում: Ինչպես եւ ընտրությունների առաջին փուլի ժամանակ, որը կայացել Է մեկ ամիս առաջ, մինչեւ Զուրաբիշվիլիի գալը ընտրատեղամասում հավաքվել Էին տեղական ու արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների մի քանի տասնյակ լրագրողներ, որոնք փորձում Էին մոտենալ Զուրաբիշվիլիին եւ հարցեր տալ նրան:
Ընտրություններում նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, քվեարկել Է Քութայիսում, որտեղ գրանցված Է: Նա հույս Է հայտնել, որ «Վրաստանի քաղաքացիները, որոնք 1990 թվականից պաշտպանում են ժողովրդավարությունն ու պետականությունը, ամեն ինչ կանեն, որպեսզի այդ հասկացությունները պահպանվեն»: Ավելի վաղ քվեարկությանը մասնակցել են նաեւ Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ վարչապետ Մամուկա Բախտաձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: