Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթում է Զուրաբիշվիլին. էքզիթ-փոլի տվյալներ
Международные новостиՎրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնի է դարձել Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պատվիրած էքզիթ-փոլի արդյունքներով:
Հարցումների համաձայն՝ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքում է 45 տոկոս ձայն:
Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը: