ԱՄՆ-ն Իրանի 2 քաղաքացու է ընդգրկել կիբեռպատժամիջոցների ցանկում
Международные новостиՄիացյալ Նահանգներն Իրանի երկու քաղաքացու է ներառել կիբեռպատժամիջոցների ցանկում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
ԱՄՆ ֆիննախարարության տվյալներով՝ երկրորդական պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել են Մոհամադ Գորբանիանը՝ EnExchanger կեղծանվամբ, և Ալի Խորաշադիզադեն՝ Iranvisacart մականվամբ:
Երկրորդական պատժամիջոցների ցանկում հայտնվում են արդեն իսկ ցուցակում ընդգրկված անձանց հետ առնչություն ունենալու համար: Նրանք երկուսն էլ առնչություն ունեն թվային արժույթի առևտրի հետ: