«Լիվերպուլը» հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում
СпортԱնգլիական «Լիվերպուլը», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1:2 հաշվով պարտվելով ֆրանսիական ՊՍԺ-ին, սահմանել է հակառեկորդ, հաղորդում է Opta-ն:
Պատմության մեջ առաջին անգամ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտվում է բոլոր՝ 3 արտագնա խաղերում: Ավելի վաղ անգլիական ակումբը հյուրընկալվելիս պարտվել էր իտալական «Նապոլիին» (0:1) ու սերբական «Ցրվենա Զվեզդային» (0:2):
Հիշեցնենք, որ C խմբի 5-րդ տուրից հետո «Նապոլին» ունի 9 միավոր, ՊՍԺ-ն՝ 8, «Լիվերպուլը»՝ 6, իսկ «Ցրվենա Զվեզդան»՝ 4: Խմբային փուլի վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Նապոլիին», իսկ ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»: