Կանադան պատժամիջոցներ է սահմանել 17 սաուդացի քաղաքացու նկատմամբ
Международные новостиԿանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 քաղաքացու նկատմամբ, որոնք կասկածվում են Ստամբուլում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործին ներգրավված լինելու մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կանադայի ԱԳՆ հայտարարությունը:
«Պատժամիջոցներն անդրադառնում են այն անձանց, որոնք, Կանադայի կառավարության կարծիքով, պատասխանատու են կամ հանդիսանում են լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համախոհը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ պատժամիջոցային ցանկում հայտնված անձանց ակտիվները Կանադայի տարածքում կսառեցվեն: Բացի այդ, կարգելվի նրանց մուտքը երկիր:
Թուրքիայի դատախազությունը հայտարարել է, որ Washington Post-ի թղթակից Խաշոգջիի սպանությունը կանխամտածված է եղել: Նրա մարմինը մասնատվել և ոչնչացվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում: Թուքրիան Սաուդյան Արաբիայից պահանջում է արտահանձնել հանցագործության մեղավորներին: