ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը զգուշացրել է Թուրքիային
Международные новостиՄիացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Սիրիայի մշտական ներկայացուցիչը խոսել է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ և նախազգուշացրել Թուրքիային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Թուրքիան խախտում է Սոչիի համաժողովում ստանձնած պարտականությունները, և Սիրիայի տարածքում 12 հսկիչ կետեր ստեղծելու և ոստիկաններ տեղակայելու փոխարեն զինված ուժեր է կենտրոնացնում:
Ջաֆարին հայտնել է, որ Թուրքիայի օգնությունը կլինի այն, որ այդ երկիրն իր զորքերը դուրս բերի Սիրիայից:
«Անօրինական կերպով Սիրիա մուտք գործած թուրքական զորքը պետք է առաջնահերթ դուրս բերվի»,- ասել է Ջաֆարին:
Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Թուրքիան ինքնակամ դուրս չբերի զորքերը, ապա Սիրիան այլ միջոցներ կձեռնարկի: