Բուենոս Այրեսում Թրամփին մոռացել են թարգմանիչ- սարք տալ դիմավորման արարողության ժամանակ
Международные новостиԱրգենտինայի նախագահի՝ Բուենոս Այրեսի նստավայրում՝ Վարդագույն տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ողջունելու արարողության ընթացքում Արգենտինայի ղեկավար Մաուրիսիո Մակրիիի ողջույնի խոսքի ժամանակ Թրամփին մոռացել են տալ համաժամանակյա թարգմանության ականջակալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում, որոնք ցուցադրվել են Միացյալ Նահանգների CNN հեռուստաալիքի եթերում, երեւում Է, թե ինչպես Է ԱՄՆ-ի նախագահը շվարած նայում շուրջը, մինչ Մակրին ճառ Է արտասանում իսպաներենով: Մի քանի վայրկյանից Թրամփի համար բերում են հատուկ լսահամակարգ, որն ԱՄՆ-ի ղեկավարն ստիպված ձեռքին Է պահում Արգենտինայի նախագահի ամբողջ ճառի ընթացքում: Այդ սխալը նման միջոցառումների վարման արարողակարգի խախտում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: