ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 քաղաքացի է զոհվել. ՄԱԿ
Международные новостиԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով ՄԱԿ-ի տվյալները:
Ինչպես հաղորդվում է, ավիահարվածը հասցվել է հինգշաբթի Հելմենդ նահանգի տարածքում՝ աֆղանական և ամերիկյան ուժերի համատեղ գործողությունների ժամանակ:
Աղբյուրի տվյալներով՝ 10 երեխա և 8 կին է զոհվել: Ամերիկյան ուժերի խոսքով՝ իրենք հետաքննություն են իրականացնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի օգոստոսին կրկին նոր զորք էր ուղարկել Աֆղանստան՝ պայքարելու «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դեմ: