Աֆղանստանում «Թալիբանի» գրոհայինները 40 խաղաղ բնակչի են առևանգել
Международные новости«Թալիբան» շարժման գրոհայիններն առնվազն 40 խաղաղ բնակչի են առևանգել Աֆղանստանի հյուսիսում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սամանգան նահանգի ոստիկանության ներկայացուցչին, հարձակումը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Դարահսուֆ շրջանի գյուղերից մեկում: Նրա խոսքով՝ պատանդների ազատ արձակման գործողություններ են իրականացվում:
Տեղի հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ճանապարհով մեքենաները հանքերից ածուխ են տեղափոխում Աֆղանստանի տարբեր քաղաքների տեղական շուկաներ:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդված տվյալների համաձայն՝ ամերիկյան ուժերի ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում երկու տասնյակից ավել խաղաղ բնակիչներ էին զոհվել: