Հայ փոքրիկ գեղասահորդուհու հաջողությունը Էստոնիայում
СпортՀայաստանի ներկայացուցիչ Լիանա Ֆանարջյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված Tallinn Trophy 2018 գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը: Նա հանդես է եկել պատանիների մրցապայքարում: Նրա մարզիչն է Մելանիա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցել էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը, որոնք մրցանակային տեղեր չէին գրավել: Հայրապետյանը գրավել էր չորրորդ տեղը, իսկ Գալուստյանը՝ 9-րդ: