Թրամփը բացառիկ է որակել Չինաստանի ղեկավարի հետ ունեցած հանդիպումը
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արգենտինայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ G20-ի գագթանաժողովի շրջանակներում իր ունեցած հանդիպումը դեկտեմբերի 3-ին բնութագրել Է որպես երկկողմ հարաբերություններում կատարված մեծ թռիչք:
«ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի հետ իմ հանդիպումը բացառիկ Էր: Չինաստանի հետ հարաբերությունները մեծ թռիչք արձանագրեցին դեպի առաջ»,- գրել Է Թրամփը Twitter-ում:
«Շատ լավ բաներ են տեղի ունենում… Չինաստանը կկարողանա մեծապես շահել առեւտրական գործարք կնքելու դեպքում»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Դեկտեմբերի 2-ին Թրամփը Twitter-ում գրել Էր, որ Չինաստանի իշխանությունները համաձայնել են կրճատել եւ վերացնել երկիր ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերը: «Չինաստանը համաձայնեց կրճատել եւ վերացնել ԱՄՆ-ից Չինաստան ավտոմոբիլների ներկրման մաքսերը: Այս պահին մաքսերի չափը կազմում Է 40 տոկոս»,- նշել Է նախագահը:
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել 90 օրում նոր առեւտրական համաձայնագիր կնքելու համար ջանքեր գործադրելու շուրջ: Ըստ որում Սպիտակ տան ղեկավարը համաձայնել Է հունվարի 1-ից 200 միլիարդ դոլար գումարի չինական ատադրանքի սակագները 10 տոկոսից չբարձրացնել մինչեւ 25 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: