Ուժի նման կիրառումն արդարացում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Կերչի նեղուցում ՌԴ-ի գործողությունների մասին
Международные новости«Ուժի նման կիրառումն արդարացում չունի: Մենք զսպվածության ու հանդարտության կոչ ենք անում: Ռուսաստանը պետք է ազատի ուկրաինացի ծովայիններին ու ուկրաինական նավերը, ինչպես նաև ապահովի ազատ նավարկության պայմաններ և հասանելի դարձնի Ազովի ծովում ուկրաինական նավահանգիստները: Ուկրաինական թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նավերն իրավունք ունեն երթևեկել Կերչի նեղուցով ու Ազովի ծովի ջրերում»,- ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: