Խոշոր շղթայական ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր
ОбществоԵրեկ՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 RZ 684 համարանիշի, Nissan March մակնիշի 35 FT 260 համարանիշի, Opel մակնիշի 35 XA 392 համարանիշի Nissan LAFESTA մակնիշի 35 QՍ 704 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 2121-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված ավտոմեքենաներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: