Փոմպեոն Նաթանյահուի հետ հանդիպմանը հավաստեց համակողմանի աջակցությունը Իսրայելին
Международные новостиԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է Թել Ավիվին աջակցելու մասին եւ հավաստել ինքնապաշտպանության՝ երկրի բացարձակ իրավունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պետքարտուղարն ընդգծել Է Միացյալ Նահանգների հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը եւ ինքնապաշտպանության ու Միավորված ազգերի կազմակերպությունում հակաիսրայելական կանխակալության դեմ պայքարելու նրա բացարձակ իրավունքին»,- ասված Է ԱՄՆ-ի Պետդեպի հաղորդագրության մեջ: Փոմպեոն վերստին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում իր հարեւանների հետ Իսրայելի հարաբերությունների «ջերմացումը եւ երկխոսության ընդլայնումը»:
«Նա հավաստել Է Ամերիկայի վճռականությունն առավելագույն ճնշման միջոցով դիմակայելու իրանական վարչակարգի բոլոր սպառնալիքներին»,- ասված Է Պետդեպի հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: