Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել բողոքի ակցիաների ֆոնին
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի քաղաքականության հավանության վարկանիշները 23 տոկոս եւ 26 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշներ Է արձանագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը Ifop գործակալությունն անցկացրել Է Paris Match հանդեսի եւ Sud Radio ռադիոկայանի համար:
Ինչպես դեկտեմբերի 4-ին նշել Է Paris Match-ը, տասը ֆրանսիացիներից ութը հավանություն չեն տալիս երկրի նախագահի գործողություններին: Հարցման տվյալներով՝ Մակրոնի վարկանիշը նոյեմբերի համեմատությամբ նվազել Է վեց կետով եւ կազմել 23 տոկոս:
Հանրապետության վարչապետի վարկանիշն ընկել Է 10 կետով եւ կազմել 26 տոկոս: Ֆրանսիացիների միայն 19 տոկոսն Է կարծում, որ վարչապետն ըմբռնումով Է վերաբերվում իրենց խնդիրներին, Ֆրանսիայի քաղաքացիների միայն 27 տոկոսին Է նա վստահություն ներչնչում, 28 տոկոսն Է վստահ, որ վարչապետը կարող Է երկխոսություն վարել, եւ 29 տոկոսն Է հավատում բարենորոգումներ իրականացնելու նրա ընդունակությանը:
Հարցմանը, որն առցանց անցկացվել Է նոյեմբերի 29-30-ին, մասնակցել Է 18 եւ ավելի բարձր տարիքի 1004 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: