Իրանում հայտարարել են, որ իրենք Սիրիայում ռազմական բազայի կարիք չունեն
Международные новостиԻրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ Իրանը Սիրիայում ռազմական բազայի կարիք չունի։
«Իրանը Սիրիայում ռազմական բազայի անհրաժեշտություն չունի, որ ինչ-որ մեկն էլ ցանկանա հարձակվել նրա վրա»,-հայտնել է Շեկարչին IRNA գործակալությանը՝ հիշեցնելով, որ Թեհրանը խորհրդատվական օգնություն է ցուցաբերում Սիրիային եւ Իրաքին՝ այդ երկրների իշխանությունների խնդրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։