Թրամփը «ամենախիստ պատիժն» է պահանջել իր նախկին փաստաբանի համար
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Արգենտինայում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից վերադառնալուց հետո, վայրկենական գթասրտությունից ու բարեհոգությունից անցել է զայրույթի։ Երկուշաբթի նա արդարադատություն իրականացնող մարմիններին կոչ է արել «օրենքի ամբողջ խստությամբ» պատժել իր նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենին, փոխանցում է SNBC հեռուստաալիքը։
Նա Քոենին մեղադրում է իր անձնական նեղ շահերի համար քննության հետ գործարքի գնալու մեջ։
Թրամփն իր թվիթերյան էջում հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին այն բանի համար, որ վերջինս զբաղվում է իր մասին «զրպարտություններ» հավաքելով եւ գովել է իր երկար տարիների օգնական Ռոջեր Սթոունին, որ վերջինս դիմացել է Մյուլերի հատուկ հանձնաժողովի ճնշմանը եւ չի սկսել պատմություններ հորինել նախագահի մասին։