Թուրք-սիրիական սահմանին ԻՊ ահաբեկիչներ են ձերբակալվել
Международные новостиԹուրք-սիրիական սահմանին ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու անդամ եղբայրներ, որոնք փորձել են անօրինաբար ներթափանցել Թուրքիայի տարածք:
Ինչպես հաղորդում է թուրքական DHA գործակալությունը, երկու եղբայրները դեռևս 2014 թվականին երեխաների ու կանանց հետ կրկին անօրինական ճանապարհով մուտք էին գործել Սիրիա:
Հայտնի է, որ ավելի ուշ եղբայրներն իրենց ընտանիքներին հետ են ուղարկել Թուրքիա:
Ձերբակալվածների քաղաքացիությունը չի նշվում: Ձերբակալությունից հետո անմիջապես նրանք կալանավորվել են: