«Փյունիկը» խզել է պայմանագրերը 3 ֆուտբոլիստի հետ
СпортՓյունիկից» հեռանում է ֆուտբոլիստ:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկկողմ համաձայնությամբ խզվել են Դենիս Վոյնովի, Եգոր Տարականովի և Ռուսլան Կորյանի հետ պայմանագրերը:
Վոյնովը և Ռուսլան Կորյանը մրցաշրջանի մեկնարկից էին հանդես գալիս երևանյան թիմում, իսկ Տարականովը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո դեռ հանդիպման չէր մասնակցել:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: