«Օդնոկլասսնիկի»-ով ծանոթությունն աղջկա համար «արժեցավ» 7 մլն դրամ armlur.am
Armlur.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արմավիրի մարզի 30-ամյա բնակիչ Արսեն Սիմոնյանի գործով դատական քննությունը: Արսենը, ով նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ: Այսպես, Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արսեն Սիմոնյանը «Օdnoklassniki» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սուսաննա Հ.-ի հետ՝ թաքցնելով իր ամուսնացած լինելու փաստը, և սուտ խոստումներ տալու` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նրանից դիտավորությամբ մաս-մաս շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: