«Միլանը» սկսել է բանակցությունները «Չելսիի» հետ
Спорт«Միլանը» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի հետ կապված բանակցություններ է վարում «Չելսիի» հետ:
Իտալական ակումբը պատրաստ է 31-ամյա իսպանացու տրանսֆերի դիմաց վճարել 8 մլն եվրո, իսկ լոնդոնցիները ցանկանում են ստանալ շուրջ 12 մլն եվրո, գրում է SportMediaset-ը:
Համաձայնելու դեպքում «ռոսոներիները» պետք է բանակցություններ վարեն նաև Ֆաբրեգասի հետ: Իսպանացին ցանկանում է 3-ամյա պայմանագիր և տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ:
Բացի այդ, Ֆաբրեգասի կինը չի ցանկանում լքել Լոնդոնը մինչև գալիք տարվա ամառ երեխաների պատճառով:
Հիեցնենք, որ Ֆաբրեգասի պայմանագրի ժամկետը «ազնվականների» հետ լրանում է 2019 թվականին: