«Փյունիկ»-ի մարզիչ Տալալաևը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը
СпортՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը որակազրկվել է մինչեւ 2019 թ. մայիսի 31-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել է տեխնիկական գոտուց: Ռուս մասնագետը որակազրկվել է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է 125 հազար դրամով:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին: