«Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մ-19 հավաքական
Спорт«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից Մ19 տարեկանների ազգային թիմ է հրավիրվել 1 ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-13-ը Հայաստանի Մ-19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին հրավիրել է նաև «Ալաշկերտ-2»-ի կիսապաշտպան Գեղամ Սիմոնյանին:
Նշենք, որ 18-ամյա կիսապաշտպանը լավ տպավորություն է թողնում ՀՀ Առաջին խմբի ընթացիկ առաջնության հանդիպումներում: