Figaro. Փարիզում «Դեղին բաճկոնների» ակցիաներից առաջ ձերբակալել են 278 մարդու
Международные новостиՓարիզում դեկտեմբերի 8-ին՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներից առաջ ոստիկանությունը ակցիայի հնարավոր մասնակիցների կանխարգելիչ ձերբակալություններ է իրականացնում, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին:
Հաղորդվում է, որ իրավապահները ստուգումներ են սկսել Փարիզում եւ 8:40-ի տվյալներով ձերբակկալբվել է 278 մարդ:
Հրատակարության տվյալներով, ոստիկանները փնտրում են նրանց, ովքեր ցանկանում են Ելիսեյան դաշտեր կամ Բաստիլի հրապարակ գնալ, բռնագրավում են ամեն ինչ, ինչ կարող է օգտագործվել անկարգությունների ժամանակ՝ դահուկային եւ լողի ակնոցներ, սաղավարտներ, արցունքաբեր գազի համար սարքեր:
Նշվում է, որ ազգային ժանդարմերիայի 12 զրահապատ մեքենաներն արդեն գտնվում են Փարիզում, իսկ Բաստիլի հրապարակում՝ տանկերը: Առավոտյան 7-ից ոստիկաններն արդեն գտնվել են հնարավոր անկարգությունների վայրերում: