Ամերիկացի գեղասահորդը զուգընկերուհուն գցել է սառույցի վրա (տեսանյութ)
TVԱմերիկացի գեղասահորդ Թիմոթի Լեդուքը «վայր է գցել» իր զուգընկերուհի Էշլի Քեյնին Խորվաթիայում տեղի ունեցած Golden Spin մրցույթի ժամանակ:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես Լեդուքը հնարքերից մեկի կատարման ժամանակ չի կարողացել պահել Քեյնին և գեղասահորդուհին վայր է ընկել՝ հարվածելով գլուխը սառույցին:
Այնուամենայնիվ՝ Քեյնը կարողացել է վեր կենալ ու շարունակել ելույթը:
Ծրագրից հետո մարզիկը դուրս է եկել լրագրողների առաջ պարանոցի օրթոպեդիկ ֆիքսատորով: Ավելի ուշ նա թվիթերյան իր էջում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նաև դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է վերականգնողական շրջանը տանը: