Հայտնի է դարձել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի հաղթողը (լուսանկարներ)
TVՉինաստանի Սանյա քաղաքում ավարտվել է «Միսս աշխարհ 2018» գեղեցկության համաշխարհային մրցույթը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով մրցույթի թվիթերյան հաղորդագրությունը, գեղեցկուհու տիտղոսին արժանացել է Մեքսիկայի ներկայացուցիչ Վանեսա Պոնսե դե Լեոնը:
Այս տարի Միսս աշխարհ տիտղոսին արժանանալու համար պայքարում էին 118 երկրի ներկայացուցիչներ:
Երկրորդ տեղը ժյուրին շնորհել է Թաիլանդի ներկայացուցչին՝ Նիկոլին Պիչապա Լիմսնուկանին:
«Միսս Եվրոպա» է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչը, «Միսս Կարիբներ»՝ Ճամայկայի ներկայացուցիչը, «Միսս Աֆրիկա»՝ ուգանդացի գեղեցկուհին, «Միսս Ամերիկա»՝ մեքսիկուհին, «Միսս Ասիա»՝ թաիլանդուհին: