Քվեարկեցի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության. Արա Բաբլոյան
ОбществоԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության: Այս մասին նա նշեց ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո, լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը: Միաժամանակ, մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության բարելավման համար: Այն ժողովրդավարությունը, որ այս պահին ունենք, պետք է ավելի ամրապնդենք, այսինքն այն արժեքների համար, որոնք մինչեւ հիմա պայքարել ենք», - ասաց նա: