Հայաստանի նախագահը քվեարկեց 9/59 ընտրական տեղամասում
ОбществоՑանկանում եմ այս օրվա առիթով շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Դեկտեմբերի 9-ին 9/59 ընտրական տեղամասում քվեարկելուց հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ում ուղեկցում էր կինը՝ Նունե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը: «Ժամանակն է, որ մարդիկ ասեն, թե ինչպիսի երկրում են ցանկանում ապրել, որպեսզի իրենք ընտրեն իրենց ընտանիքների եւ երեխաների ապագան»,- ասաց Արմեն Սարգսյանը:
«Հույս ունեմ, որ այս ընտրությունները կլինեն ազատ եւ անկախ, եւ կդառնան ընտրություններ հանուն ապագայի: Յուրաքանչյուր ընտրող պետք է դատի իր խղճի մտոք, մտածի այն պատասխանատվության մասին, որն ինքն է կրում: Բոլորն են պատասխանատու մեր երկրի ապագայի համար, ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը, ե՛ւ Ազգային ժողովը, բայց ամենից առաջ ինքը քաղաքացին: Եվ եկել է պահը, որ յուրաքանչյուր քաղաքացի ցուցադրի իր պարտականությունն ու պատասխանատվությունը»,- ամփոփց նախագահը: