Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ երկու տեղամասային ընտրական կենտրոններում. «Անկախ դիտորդ»
ОбществоԳյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի հետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահզանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով: Այս մասին հաղորդում է «Անկախ դիտորդ» կազմակերպությունը՝ ներկայացնելով ժամը 12-ի դրությամբ եղած ընտրախախտումները:
Նաեւ նշվում է.
«Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:
Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան:
Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում»: