Փարիզը Վաշինգթոնին հորդորում է չմիջատել Ֆրանսիայի ներքին գործերին
Международные новостиԱՄՆ-ն չպետք է միջամտի Ֆրանսիայի ներքին գործերին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը երկրում ստեղծված իրավիճակի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ասում եմ Դոնալդ Թրամփին, հանրապետության նախագահն էլ է նրան այդ մասին ասել․ «Մենք չենք միջամտում ամերիկյան բանավեճերին, թույլ տվեք ապրենք մեր կյանքով»,-նշել է Լե Դրիանը LCI հեռուստաալիքի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ պետք չէ ուշադրություն դարձնել այդ հայտարարությանը, քանի որ ամերիկացիների մեծամասնությունը չի սատարում կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից հրաժարվելու Թրամփի որոշումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Ֆրանսիայում տեղ գտած իրադարձությունները, իր թվիթերյան էջում գրել է, որ ֆրանսիացիները կոչ են անում հանրապետականին ղեկավարել երկիրը։ Պատճառը, նրա կարծիքով, 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրն է։