«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Պորտուի» պաշտպանին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել պորտուգալական «Պորտուի» պաշտպան Էդեր Միլիտաոյի տրանսֆերը:
Այս մասին տեղեկացնում է Abola.pt-ը: Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաները» պատրաստ են պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 45 մլն ֆունտ ստերլինգ:
Դա Միլիտաոյի պայմանագրում նշված հրաժարագինն է:
Նշենք, որ 20-ամյա Միլիտաոն հանդես է գալիս «Պորտուում» այս ամառվանից: Պորտուգալական ակումբը ձեռք է բերել ֆուտբոլիստին «Սան Պաուլուից» 4 մլն եվրոյի դիմաց: