Սիրիայի ՀՕՊ համակարգը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածը. ԶԼՄ-ներ
Международные новостиՍիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի ուղղությամբ արձակված ավիահարվածը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական պետական գործակալությանը:
«Մեր ՀՕՊ համակարգը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում մի քանի թիրախի ուղղությամբ հասցված ավիահարվածը»,- փոխանցում է տեղի հեռուստատեսությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ սիրիացի զինվորականները բազմիցս կիրառել են ՀՕՊ համակարգերը տարբեր հարվածներ հետ մղելու համար: Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր նոյեմբերի 29-ին: