Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն է մտցրել
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ Ֆրանսիայում «անթև դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների սկզբից ի վեր ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ:
«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից:
Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:
Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից: