Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արմեն Բադալյան. «Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ ընդդիմություն»

Общество

ԱԺ արտահերթ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ և լեգիտիմ էին: Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ ընդդիմություն, և բոլոր խորհրդարանական ուժերը լուրջ անելիքներ ունեն քաղաքական հետագա գործընթացներում: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Orer» -ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: «Անցել է երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը»: Առաջին երկու ուժերը լիբերալ կուսակցություններն են, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանը», չափավոր արևմտամետ քաղաքական ուժ է: Մենք կարող ենք ասել, որ Հայաստանում գերիշխում են անձնական կողմնորոշմամբ քվեարկողները, այսինքն՝ նրանք, որոնք մարդուն են քվեարկում: Իսկ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողները՝ այն ընտրողները, որոնք քաղաքական ծրագրերին և գաղափարախոսությանն են քվեարկում, նրանց մեջ գերիշխում է արևմտամետ ուղղվածությունը: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը գնալով ավելի է ամրապնդվում: Իհարկե, «Լուսավոր Հայաստանի» ձայները ծավալով քիչ են, բայց եթե գումարում ենք «Մենք դաշինքի» 2 տոկոսն ու «Սասնա ծռերի» գրեթե 2 տոկոս ձայները, ապա կարող ենք ասել, որ արևմտամետ ընտրազանգվածը բավականին ամրապնդվում է: Ի տարբերություն դրա, ռուսամետ ընտրազանգվածի շահերը ներկայացնող այդպես էլ չեղավ»,–ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալ յանն առանձին–առանձին դիտարկեց ուժերին և նրանց գրանցած արդյունքները: ««Իմ քայլը» դաշինքի ստացած ձայները Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է՝ «Իմ քայլի» ձայները չեն: Սա պետք է հասկանալ: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մտածի «Իմ քայլը» դաշինքին քաղաքական կերպար հաղորդելու մասին, որովհետև իր վարկանիշը միշտ չէ, որ այդպես բարձր է մնալու: Վարկանիշը ժամանակի ընթացքում իջնելու է, և այդ իջեցումը պետք է փոխհատուցվի կուսակցությանը կամ դաշինքին գաղափարա–քաղաքական ուղղվածություն տալու միջոցով և այն բարձրացնելով: Հակառակ դեպքում՝ հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ–ի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ԲՀԿ–ն հատկապես մարզերում ազդեցություն ունի, բայց կուսակցությունը ռեբրենդինգի խնդիր ունի, այս ուժը ևս պետք է հետևություններ անի արդյունքներից: 

«Թեև «Լուսավոր Հայաստանը» անցավ խորհրդարանական ընտրությունների նշաձողը, բայց քարոզարշավը բավականին սխալ իրականացրեց: Եթե գրագետ քարոզարշավ իրականացներ, միանշնակ երկրորդ տեղը վերցնում էր: Ոչ ճիշտ նախընտրական ռազմավարության արդյունքում իր ձայները իջեցրեց: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին. եթե ՀՀԿ–ականները կողմ քվեարկեին Ընտրական օրենսգրքի նախագծին, որտեղ անցողիկ շեմն իջեցվում էր, կանցնեին: Բայց դեմ քվեարկեցին միայն նրա համար, որ դեմ լինեն կառավարությանը, որևէ ռացիոնալ տրամաբանություն չկար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ՀՀԿ–ի ռազմավարությունը ճիշտ էր՝ ուրիշ ռազմավարություն այս պահին չէին կարող ունենալ:

«Եվ կարող ենք ասել, որ ՀՀԿ–ի համար լուրջ խնդիրներ են առաջ գալիս: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ բացառությամբ ՀԱԿ–ի, այն ուժերը, որոնք խորհրդարանից դուրս են գալիս, հետո շատ դժվարությամբ են մտնում ԱԺ: ՀՀԿ–ն արմատական ռեբրենդինգի պետք է ենթարկվի, թեև դրանից հետո ևս որևէ երաշխիք չկա, որ կարող է հայտնվել 5 տարի հետո ձևավորվելիք ԱԺ–ում»,–շեշտեց մեր զրուցակիցը

Քաղտեխնոլոգը տարօրինակ չի համարում ՀՅԴ–ի ստացած ձայները: «ՀՅԴ–ն ուներ կայուն ընտրազանգված, ուղղակի կայուն ընտրազանգվածի ծավալներն էին պակաս: Վերջին 20 տարվա ընթացքում ՀՅԴ–ն քայլ առ քայլ մաշեց իր կերպարը: Դադարեց գոյություն ունենալ որպես հայ դասական, սոցիալիստական կուսակցություն: Վերածվել էր ՀՀԿ–ի կցորդի և ընդամենը քրեաօլիգարխիկ համակարգի մի մասի շահերի ներկայացուցչի, ինչը չներվեց»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե ՀՅԴ–ն իր կերպարը վերականգնելու ուղղությամբ չշարժվի, լուրջ խնդիր կունենա:

««Սասնա ծռերը» բավականին լավ մեկնարկային պայմաններ ունեին, աչքի էին ընկնում արմատական հեղափոխության հռետորաբանությամբ, «Հայ Դատ»–ական էին, Քուռ–արաքսյան հանրապետության ջատագովն էին: Բայց իրենց արմատականությունը քարոզարշավի կեսից միանգամից «նստեց». առաջ քաշեցին խորհրդարանը երկու տարի հետո լուծարելու գաղափարը, վարչապետի կողմից հակահարված ստացան և անմիջապես փափկեցին, բայց հեղափոխական ուժը չի կարող փափկել, երբ փափկում ես, դադարում ես լինել հեղափոխական ուժ: Քարոզարշավի կեսից ամեն ինչ արեցին՝ հեռանալու իրենց կերպարից»,– ասաց Ա. Բադալ յանը՝ շեշտելով, որ այս ուժը ևս բավականին լուրջ խնդիրներ ունի:

«Եթե արմատական ռեբրենդինգի չենթարկվեն, դժվար թե հետագայում զարգացում ունենան: Ինչ վերաբերում է «Մենք» դաշինքին. թեև ընդգծված արևմտամետ դիրքորոշում ուներ, բայց չուներ այն մարդկային կապիտալը, որը կկարողանար նրանց հաջողություն բերել: Հիմա «Մենք»–ը զարգացման հետևյալ ճանապարհներն ունի. շարունակում է մնալ որպես «Մենք» դաշինք և մարգինալ ուժ, կամ բաժանվում է, այսինքն՝ ուժերից ամեն մեկն իր համար շարունակում է գոյությունը պահպանել արդարադատության նախարարության գրանցամատյանում: Իսկ ամենացավոտն ու ամենատրամաբանականն ինքնալուծարվելն է և, որպես շարքային անդամներ, մտնելը «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ հզորացնելու Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժը: Թեպետ կասկածում եմ, որ այս ճանապարհով կգնան, որովհետև անձնական ամբիցիաների հետ է կապված»,–նկատեց քաղտեխնոլոգը:

Ամենամեծ հակավարկանիշն ու ամենամեծ հակաընտրազանգվածն ունեցող ուժը. քաղտեխնոլոգն այսպես է բնութագրում ՕԵԿ–ին ու նշում, որ այդ հանգամանքները երբեք թույլ չեն տա, որ այս ուժը մտնի ԱԺ: Ըստ մեր զրուցակցի, ՕԵԿ–ի դեպքում ռեբրենդինգն էլ չի օգնի: «Եթե անգամ ուրիշ մեկը ղեկավարի այն, ՕԵԿ–ը ապագա չունի: Որպես առանձին ուժ ՕԵԿ–ն այլևս ոչինչ է»:

Արմեն Բադալ յանը մնացած ուժերին քննարկելը անիմաստ է համարում և նշում, որ չեն կարող քվեարկությունից 3 ամիս առաջ ստեղծված քաղաքական ուժերը հույս ունենալ, որ կհայտնվեն ԱԺ–ում: Այդ ուժերի համար ճանապարհը, ըստ քաղտեխնոլոգի, այլ ուժերի հետ միավորվելն է, հակառակ դեպքում կդասվեն մեռած կուսակցությունների շարքերը: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունները՝ Ա. Բադալ յանը երեք կետ առանձնացրեց. «Առաջին՝ հեղափոխությունն ավարտված է, երկրորդ՝ Հայաստան է մտնում քաղաքականությունը՝ իր կանոններով, և երրորդ՝ Հայաստանի ընտրազանգվածի մեջ սկսում է գերիշխող դառնալ արևմտամետ ուղղվածությունը: Ով այդ հանգամանքից համապատասխան եզրակացություն կանի, հաջորդ ընտրություններին հաջողություն կունենա»:

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам