Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կանցկացնի մինչեւ հունվարի 21-ը
Международные новостиԲրիտանիայի խորհրդարանը երկրի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած՝ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կանցկացնի մինչեւ հունվարի 21-ը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Երեքշաբթի օրը նշանակված քվեարկության ժամանակ խորհրդարանի անդամները պետք է իրենց վերաբերմունքը հայտնեին համաձայնագրին, որին Մեյը հասել էր Բրյուսելի հետ բազմամսյա բանակցությունների արդյունքում, սակայն վարչապետը հետաձգեց այն, որպեսզի ԵՄ-ից լրացուցիչ զիջումների հասնի՝ երաշխավորելով խորհրդարանականների հավանությունը։
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մերժումով էր պատասխանել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագրի շուրջ նոր բանակցությունների անցկացման մասին Թերեզա Մեյի առաջարկությանը։
Մեյի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կանցկացնի մինչեւ հունվարի 21-ը։