Կավանին բանակցում է 3 ակումբների հետ
СпортՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին բանակցում է երեք ակումբների հետ, հաղորդում է France Football-ը: Ուրուգվայցի ֆուտբոլիստը ցանկանում է հաջորդ ամռանը փոխել ակումբը: Նրա գործակալն արդեն սկսել է բանակցել Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ իտալական «Նապոլիի» հետ:
31-ամյա խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում: