Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում
СпортԼևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի դասական մրցաշարը (London chess classic):
Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 74-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:
Միաժամանակ ընթացող մյուս խաղը ևս խաղաղ արդյունք ունեցավ: ԱՄՆ երկու ներկայացուցիչները` Կարուանան և Նակամուրան կիսեցին միավորը:
Գրոսմայստերները դեկտեմբերի 12-ին կխաղան երկրորդ դասական պարտիան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:
Վարվառա Հայրապետյան