ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը
ОбществоՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ից 13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության մարմինների ղեկավարները: