Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց
Международные новостиԹուրքիայի Մեջլիսում վիճաբանություն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր «Լավ» կուսակցության ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վիճաբանությանը մասնակցել են նաև ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդահանրապետական կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ:
Վիճաբանության պատճառը եղել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Մեհմեդ Մուշի ընդդիմությանն ուղղված մեղադրանքը: Մուշը ընդդիմադիրներին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) oժանդակելու մեջ:
Մուշը մեղադրանքները, մասնավորապես, ուղղել է «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին և Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Վիճաբանության ժամանակ կողմերը քաշքշել են միմյանց, և Մեջլիսի նախագահը ստիպված է եղել դադարեցնել նիստը:
Վիճաբանությունը շարունակվել է նաև ժամեր անց վերսկսված նիստի ժամանակ: