Ստրասբուրգի բնակիչների և հյուրերի անվտանգությունն ապահովելու համար կներգրավվի ևս 1800 զինվորական
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որոշել է մեծացնել քաղաքի մարդաշատ վայրերի անվտանգությունը: Այդ նպատակով երկրի կառավարությունը նախատեսում է լրացուցիչ մոբիլիզացնել ավելի քան 1800 մարդ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
«Խոսքը 500 զինվորականների, մասին է, որոնք այսօր արդեն կհամալրեն անվտանգության ծառայության ուժերը, և ևս 1300 մարդ կմիանա առաջիկա օրերին»,- վարչապետի խոսքերը մեջբերել է «Le Figaro»-ն:
Էդուարդ Ֆիլիպն ընդգծել է, որ նման միջոցառումների հիմնական նպատակն է ապահովել անվտանգությունը քաղաքի բազմամարդ վայրերում: